Էրդողան. Զանգեզուրի միջանցքը մեր տարածաշրջանը կկապի մյուսների հետ
  Էրդողան.  Զանգեզուրի միջանցքը մեր տարածաշրջանը կկապի մյուսների հետ
17:34     21 07 2025    
Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին, մասնավորապես, այն ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-n, այս մասին լրագրողն՝երին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից վերադառնալուց հետո ինքնաթիռում։

«Թուրքիան այս նախագիծը համարում է չափազանց կարևոր աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Զանգեզուրի միջանցքը մեր տարածաշրջանը կկապի մյուսների հետ և կվերակենդանացնի առևտուրը։ Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ այս երթուղին դառնա ներդաշնակության խորհրդանիշ, այլ ոչ թե տարաձայնությունների աղբյուր», - ասել է Էրդողանը։

Նրա խոսքով, այս նախագիծը նաև կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը և լրացուցիչ խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանը։

Էրդողանը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի երկրները կկարողանան ինքնուրույն լուծել Զանգեզուրի միջանցքի նախագծի շուրջ բոլոր հարցերը՝ երկխոսության միջոցով։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս Զանգեզուրի միջանցքին։ Նա ցանկանում է հնարավորինս շուտ մեկնարկել նախագիծը և օգտագործել այս երթուղին ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի օգտին», - հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Զանգեզուր  


Լրահոս