Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան մոտակայքում հրթիռային հարձակումներ են գրանցվել
 Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան մոտակայքում հրթիռային հարձակումներ են գրանցվել
14:04     21 07 2025    
Ուկրաինայի մի քանի մարզեր, այդ թվում՝ Կիևը, ենթարկվել են ռուսական բանակի զանգվածային օդային հարձակումների։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Կիևի մի շարք կենտրոնական թաղամասերում լուրջ ավերածություններ են տեղի ունեցել։

Կիևում հրթիռային հարված է հասցվել Ադրբեջանի դեսպանատան մոտակայքում գտնվող շենքերին։

Կան զոհեր և վիրավորներ։ Հարձակումների մասշտաբների և զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ առայժմ չկան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Ադրբեջան  


Լրահոս