Բաքուն և Իսլամաբադը ամրապնդում են ռազմավարական գործընկերությունը
 Բաքուն և Իսլամաբադը ամրապնդում են ռազմավարական գործընկերությունը
12:53     19 07 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Պակիստանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցի էջում։

Կողմերը քննարկել են՝ երկկողմ համագործակցության հարցեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Ընդգծվել է՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը, և գոհունակություն է հայտնվել՝ սերտ ու եղբայրական կապերի հետագա ամրապնդման ջանքերի կապակցությամբ։

Նախարարները նաև նշել են՝ բազմակողմ հարթակներում, մասնավորապես ՄԱԿ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում արդյունավետ համագործակցությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Իսլամաբադ  


Լրահոս