Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել իրաքցի գործընկերոջը
  Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել իրաքցի գործընկերոջը
11:12     19 07 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Իրաքի նախագահ Աբդուլ-Լաթիֆ Ջամալ Ռաշիդին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Հարգելի պարոն նախագահ։

Խորապես ցնցված ենք Ալ-Քութ քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին լուրից։

Կիսելով Ձեր վիշտը այս ողբերգության հետ կապված, իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից խորին ցավակցում եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին և հարազատներին, Իրաքի ողջ ժողովրդին, և մաղթում եմ ապաքինում տուժածներին։

Ալլահը ողորմի նրանց»,- ասվում է ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրաք  


Լրահոս