Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Սիրիայի տարածքային ամբողջականությանն աջակցության մասին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Սիրիայի տարածքային ամբողջականությանն աջակցության մասին
19:04     18 07 2025    
«Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում տեղի ունեացող գործընթացներին և կրկին հայտնում ենք մեր աջակցությունը՝ այս երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, անբաժանելիությանը և քաղաքական միասնությանը»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Այխան Հաջիզադեն ընդգծել է նաև Սիրիայում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման հույժ կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Սիրիա  


Լրահոս