Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
 Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
15:36     18 07 2025    
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, ուրբաթ Zinvor.info-յին հայտնել է տեղեկացված աղբյուրը։

Նշենք, որ սովորաբար ԱՊՀ նիստերում Ադրբեջանը ներկայացնում է առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։

«Յագուբ Էյուբովը չի մասնակցելու այս միջոցառմանը։ Այս որոշման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ռուսների կողմից խոցված AZAL ինքնաթիռը և ռուսական կողմից այդ խնդիրները լուծելու համար համարժեք քայլեր ձեռնարկել չցանկանալը», - հայտնել է գործակալության զրուցակիցը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՊՀ  


Լրահոս