Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, ուղերձում ասվում է.
«Հարգում մեր բոլոր եղբայրների և քույրերի պայծառ հիշատակը, ովքեր զոհվեցին ինը տարի առաջ՝ հուլիսի 15-ին, Թուրքիայում հեղաշրջման փորձը կանխելիս, և խորը վշտով ցավակցություն եմ հայտնում նրանց ընտանիքներին և Ձեր ողջ ժողովրդին»։
Այդ գիշեր եղբայրական Թուրքիան գրեց իր ժամանակակից պատմության մեծագույն հերոսական տարեգրությունը։ Վճռականորեն դեմ դուրս գալով Թուրքիայի Հանրապետության սահմանադրական և ժողովրդավարական հիմքերը թիրախավորող արյունալի հեղաշրջման փորձին՝ ձեր անսասան և մարտնչող ժողովուրդը պաշտպանեց իր հայրենիքը, դրոշը և պետությունը։ Այսօր մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ հուլիսի 15-ը՝ Ժողովրդավարության և ազգային միասնության օրը, նշանակալի ամսաթիվ է, որը նշանավորում է ուժեղ և անսասան կամքի, ազգային միասնության, համերաշխության և հայրենասիրության հաղթանակը։
Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված վստահորեն և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա։ Մեր երկրների անխորտակելի եղբայրությունը, եզակի միասնությունն ու ռազմավարական դաշինքը մեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության, գործընկերության և զարգացման կարևոր գործոն են։ «Վստահ եմ, որ մեր ռազմավարական դաշինքը, որը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների կամքի վրա, որոնք պատմականորեն աջակցել են միմյանց, ինչպես նաև Շուշայի հռչակագրի վրա, կշարունակի ամրապնդվել և խորանալ համատեղ ջանքերի շնորհիվ», - ասվում է ուղերձում։