Գաֆարովա. Ադրբեջանը դարձել է լայն միջազգային ասպարեզում նշանակալի ձայն ունեցող պետություն
  Գաֆարովա.  Ադրբեջանը դարձել է լայն միջազգային ասպարեզում նշանակալի ձայն ունեցող պետություն
15:03     14 07 2025    
Ադրբեջանի համազգային առաջնորդի կողմից սկսված պատմական առաքելությունը շարունակում է նախագահ Իլհամ Ալիևը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում՝ ելույթ ունենալով Հեյդար Ալիևի՝ 1969 թվականի հուլիսի 14-ին Ադրբեջանի ղեկավար նշանակվելու հերթական տարեդարձի կապակցությամբ:

Նա նշել է, որ Ադրբեջանը դարձել է լայն միջազգային ասպարեզում նշանակալի ձայն ունեցող պետություն։

«Նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությունը, ինչպես նախկինում, առաջիկա ժամանակահատվածներում նույնպես հաջողություն կբերի Ադրբեջանի պետությանը և ժողովրդին», - հավելել է խոսնակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Գաֆարովա   Ադրբեջան  


Լրահոս