Այսօր գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի զոհվելու տարելիցն է
  Այսօր գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի զոհվելու տարելիցն է
11:03     14 07 2025    
Հուլիսի 14-ը՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և ադրբեջանական բանակի ևս չորս զինծառայողների զոհվելու տարելիցն է։

Ինչպես հիշեցնում է Zinvor.info-ն, Փ. Հաշիմովը ծնվել է 1975 թվականի հունվարի 2-ին՝ Գաբալայի շրջանի Վանդամ գյուղում։ Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Սումգայիթ, որտեղ Փոլադն ավարտել է միջնակարգ դպրոցը։

1992 թվականին ընդունվել է Հեյդար Ալիևի անվան Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոց։ Ավարտելուց հետո, նա սկսեց է զինծառայությունը բանակի շարքերում։

Փ. Հաշիմովը պարգևատրվել է «Ռազմական վաստակի համար» և «Հայրենիքի համար» մեդալներով։

2014 թվականի հունիսի 25-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։

Փ. Հաշիմովը 1-ին բանակային կորպուսի շտաբի պետն էր, որը 2016 թվականի ապրիլի 2-4-ը մարտնչել է Թերթերի շրջանի Թալիշ գյուղի համար, և վիրավորվել է։

2016 թվականի ապրիլյան մարտերում ցուցաբերած քաջության համար Փ. Հաշիմովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։

2019 թվականի հունիսի 25-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի բարձրագույն զինվորական կոչում, որից հետո նշանակվել է՝ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

2020 թվականի հուլիսի 14-ին գեներալ-մայոր Փ. Հաշիմովը հերոսաբար զոհվել է առաջնագծում՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանի Թովուզի հատվածում տեղի ունեցած թեժ մարտերի ժամանակ։

Նախագահ Իլհամ Ալիևի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի հրամանագրով՝ Փ. Հաշիմովին շնորհվել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում:

Այդ օրը՝ հուլիսի 14-ին, նրա ճակատագիրը կիսել են գնդապետ Իլգար Միրզոևը, մայորներ Անար Նովրուզովը և Նամիգ Ահմեդովը, ինչպես նաև ենթասպա Յաշար Բաբաևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փոլադ-Հաշիմով   Ադրբեջան  


Լրահոս