Իլհամ Ալիևը զանգահարել է Ռեջեփ Էրդողանին
  Իլհամ Ալիևը զանգահարել է Ռեջեփ Էրդողանին
09:48     14 07 2025    
Հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Ադրբեջանի նախագահը ջերմորեն շնորհավորել է եղբայրական թուրք ժողովրդին՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) ահաբեկչական խմբավորման ինքնալուծարման և զենքը վայր դնելու կապակցությամբ։ Մեր պետության ղեկավարը ընդգծել է, որ այս կարևոր իրադարձությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ղեկավարությամբ՝ երկրում իրականացվող վճռական քաղաքականության, ուժեղ առաջնորդության, անսասան կամքի, ազգային միասնության և համերաշխության վառ հաղթանակն է ։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը՝ «Թուրքիա առանց ահաբեկչության» նպատակին հասնելու այս քայլը գնահատել է՝ որպես տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը ծառայող կարևոր շրջադարձային պահ և թուրքական պետությանը և ժողովրդին մաղթել է հաջողություններ որոշման լիարժեք իրականացման գործում։

Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին աջակցության և ուշադրության համար՝ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել՝ ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշինքի հեռանկարների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Էրդողան  


Լրահոս