Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է՝ իր էմիրաթցի գործընկեր Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Էրդողանը ընդգծել է, որ Անկարան կարևոր քայլ է ձեռնարկել՝ «ահաբեկչությունն ամբողջությամբ վերացնելու» համար ինչպես Թուրքիայի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի օրակարգից։ Ալ Նահյանը նշել է, որ այս գործընթացը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի անվտանգության մեջ և մաղթել է դրա հաջող ավարտ։
Թուրքիայի առաջնորդը նշել է, որ նրա երկիրը ուշադիր հետևում է՝ Աբու Դաբիում սկսված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին և կշարունակի աջակցել Հարավային Կովկասում հանգստության վերականգնման ջանքերին։
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև ռազմավարական գործընկերությունը դրական արդյունքներ է ցույց տալիս բոլոր ոլորտներում, և որ երկու երկրներն էլ մեծ ներուժ ունեն բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների ոլորտում։