ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
 ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
12:55     11 07 2025    
Միացյալ Նահանգները աջակցում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Բրյուսը՝ պատասխանելով Ադրբեջանից լրագրողի հարցին։

Հարցը վերաբերում էր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից՝ հուլիսի 3-ին նախարարների կաբինետի նիստում արված հայտարարությանը: Այն ժամանակ Ռուբիոն հույս է հայտնել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման վերաբերյալ: Լրագրողը հարցրել է, թե արդյոք այս հայտարարությունը կապված է արդյոք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Աբու Դաբիում կայացած հանդիպման հետ։

«Մենք աջակցում ենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերին։ Մենք հետևում ենք համապատասխան հրապարակումներին, բայց այս պահին որևէ լրացուցիչ տեղեկատվություն չունենք», - նշել է Բրյուսը։

Նա ընդգծել է, որ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը մնում է անփոփոխ։

«Սա մի վարչակազմ է, որը աշխատում է հանուն խաղաղության: Նրանք կանեն անհրաժեշտ ամեն ինչ և կգնան այնտեղ, որտեղ անհրաժեշտ է», - ասել է նա՝ հավելելով, որ խաղաղության ձգտումը «ԱՄՆ արտաքին քաղաքական առաքելության մի մասն է»։ Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը չի մանրամասնել, թե արդյոք ներկայումս Վաշինգտոնից կան որևէ կոնկրետ առաջարկներ՝ Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացին աջակցելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Պետդեպարտամենտ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս