Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից, հաստատվել է, որ երկկողմ բանակցությունները հանդիսանում են՝ կարգավորման գործընթացի հետ կապված բոլոր հարցերը լուծելու ամենաարդյունավետ ձևաչափը, և համաձայնություն է ձեռք բերվել շարունակել այս արդյունքի վրա կենտրոնացած երկխոսությունը։
Գնահատելով սահմանների սահմանազատման գործընթացում ձեռք բերված հաջողությունները՝ առաջնորդները հանձնարարականներ են տվել համապատասխան պետական հանձնաժողովներին՝ շարունակել գործնական աշխատանքը այս ուղղությամբ։ Կողմերը նաև համաձայնության են եկել՝ շարունակել երկկողմ բանակցությունները և երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները։ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն են հայտնել ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ ջերմ ընդունելության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար։