Պեսկով. Ռուսաստանը ողջունում է ԱՄԷ-ում Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները
  Պեսկով.  Ռուսաստանը ողջունում է ԱՄԷ-ում Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները
15:16     10 07 2025    
Ռուսաստանը աջակցում է ԱՄԷ-ում անցկացված ադրբեջանա-հայկական բարձր մակարդակի ուղիղ բանակցություններին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք, անշուշտ, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը, և մենք բազմիցս տարբեր մակարդակներում ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը», - ընդգծել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Պեսկով   Ռուսաստան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս