Ի.Ալիևը՝ Խանքենդիի բիզնես կենտրոնի բացմանը
  Ի.Ալիևը՝ Խանքենդիի բիզնես կենտրոնի բացմանը
16:38     03 07 2025    
Հուլիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է՝ «Խանքենդի» հյուրանոցային համալիրի մաս կազմող «Խանքենդի» բիզնես կենտրոնի բացմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Ադրբեջանի Հանրապետության նախագահի գործերի կառավարիչ Ռամին Գուլուզադեն պետության ղեկավարին տեղեկացրել է՝ կենտրոնում ստեղծված պայմանների մասին:

Նշվել է, որ «Խանքենդի» չորսհարկանի բիզնես կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 4500 քառակուսի մետր։ Կան 24 գրասենյակային տարածք և 6 խորհրդակցական սենյակ։ Բացի այդ, Կենտրոնում կգործեն 120 տեղանոց Zefir Cafe & Terrace ռեստորանը, ինչպես նաև գրենական պիտույքների և տպագրական խանութներ, քիմմաքրում և լվացքատուն։

Այս կենտրոնը, որը ստեղծվում է օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման գործընթացի շրջանակներում, կհամապատասխանի ֆունկցիոնալ կառավարման սկզբունքներին և սպասարկման բարձր չափանիշներին։ «Խանքենդի» բիզնես կենտրոնը կառաջարկի ժամանակակից և հարմարավետ բիզնես միջավայր ռեզիդենտ ընկերությունների համար։ Նախատեսված լինելով տարբեր բիզնես կազմակերպությունների և կորպորատիվ կառուցվածքների համար՝ կենտրոնը կնպաստի նաև զբաղվածության բարձրացմանը։ Սկզբնական փուլում բիզնես կենտրոնում կաշխատի 20 մարդ, որոնցից 12-ը Խանքենդի, Խոջալու, Շուշա քաղաքների և օկուպացիայից ազատագրված այլ տարածքների բնակիչներ են, իսկ մեկը՝ Հայրենական պատերազմի վետերան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Խանքենդի  


Լրահոս