Ֆեթեք Քարաքուշ. Ադրբեջանը Քոնիայում անցկացվող զորավարժություններում ներկայացված է երկու Սու-25 ինքնաթիռով
  Ֆեթեք Քարաքուշ.  Ադրբեջանը Քոնիայում անցկացվող զորավարժություններում ներկայացված է երկու Սու-25 ինքնաթիռով
13:54     03 07 2025    
Այս տարի Թուրքիայի Քոնյա քաղաքում անցկացվող «Անատոլիական արծիվ - 2025» միջազգային զորավարժություններին մասնակցում է 75 ռազմական ինքնաթիռ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին զորավարժություններին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Ֆեթեք Քարաքուշը։

Նա նշել է, որ զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի Ռազմաօդային ուժերի 45 և այլ երկրների 30 ռազմական ինքնաթիռներ. «Ադրբեջանը զորավարժություններում ներկայացված է երկու Սու-25 ինքնաթիռով»։

Նշենք, որ Ադրբեջանից և Թուրքիայից բացի, զորավարժություններին մասնակցում են ԱՄՆ-ի, Կատարի, Հունգարիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս