Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից
 Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից
09:21     03 07 2025    
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի և Ադրբեջանում երկրի դեսպանատանի հուլիսի 2-ի հայտարարություններում տեղ գտած մեղադրանքները՝ իրավապահ մարմինների կողմից մեր երկիր այցելող ռուս քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ֆիզիկական ուժի ենթադրյալ կիրառման, ինչպես նաև այն փաստի վերաբերյալ, որ Բաքուն չի արձագանքում Մոսկվայից ստացված պաշտոնական հարցումներին՝ ձերբակալված ռուս քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, անհիմն են։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:

«Հրապարակվել է ադրբեջանական կողմի պաշտոնական դիրքորոշումը ձերբակալված և կալանավորված խմբավորումների, ինչպես նաև մեր երկրում անօրինական գործունեություն ծավալող «Սպուտնիկ-Ադրբեջան» մասնաճյուղում աշխատող Ռուսաստանի քաղաքացիների վերաբերյալ։

Ինչ վերաբերում է հյուպատոսական աջակցության հարցին՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին արտաքին գործերի նախարարությանը ուղղված ռուսական կողմից ստացված հարցումները անմիջապես փոխանցվել են համապատասխան պետական մարմնին, և ձերբակալված անձանց ինքնության և հետաքննություն իրականացնող լիազոր մարմնի մասին տեղեկատվությունը տրամադրվել է ռուսական կողմին՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հյուպատոսական կոնվենցիայի 39-րդ հոդվածի 1-ին կետի։ Ընդհանուր առմամբ, Կոնվենցիային համապատասխան հարցումների քննարկման ժամկետները հայտնի են ռուսական կողմին։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը երբեք չի հրապարակել կամ քաղաքականացրել այն փաստը, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում կալանավորված և ուղղիչ հիմնարկներում պահվող մեր երկրի քաղաքացիների հետ հյուպատոսական հանդիպումներ կազմակերպելու մեր բազմիցս հարցումներին պատասխանները ռուսական կողմը շաբաթներով հետաձգել է։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ մենք կոչ ենք անում ռուսական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն սրող քայլերից և հայտարարություններից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս