Zinvor.info-յի հաղորդմամբ՝ զորավարժություններին մասնակցում են՝ Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կատարի, Հունգարիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։
Բացի այդ, Մալայզիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի, Մալիի և Նիգերիայի զինվորականները դիտորդի կարգավիճակով հետևում են զորավարժություններին։
Զորավարժությունների նպատակն է՝ իրական մարտական պայմանների սցենարում բոլոր մասնակիցների գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը և համատեղ գործողությունների համար պատրաստվածության մակարդակի բարձրացումը։
Թուրքիայի Քոնյա քաղաքում անցկացվող՝ «Անատոլիական արծիվ 2025» միջազգային զորավարժությունները լուսաբանվում են 34 երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից։ Ուսումնական թռիչքները նկարահանել է ավելի քան 1100 լուսանկարիչ։
Նշենք, որ այսօր թռիչքներ կիրականացնեն նաև ադրբեջանցի օդաչուները։