Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունում է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին որոշումը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունում է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին որոշումը
17:03     24 06 2025    
Մենք ողջունում ենք Իսրայելի և Իրանի միջև կրակի դադարեցման որոշումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Այս որոշումը կարևոր քայլ է տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության վերականգնման ուղղությամբ։ Մենք բարձր ենք գնահատում բոլոր կողմերի ջանքերը, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ կրակի դադարեցման գործում և կոչ ենք անում լիովին պահպանել այս պայմանավորվածությունը՝ հետագա զոհերից խուսափելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և համագործակցության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին», - ասված է ԱԳՆ հայտարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս