Յաշար Գյուլեր. Թուրքիան նախաձեռնություններ է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար
|
|
Թուրքիան շարունակում է նախաձեռնություններ ձեռնարկել շատ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։
|
Ինչպես հաղորդում է Haber Global-ը, այս մասին Մալաթիայում լրագրողներին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ նշելով.
«Հարավային Կովկասից մինչև Սև ծով, Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա, Բալկաններից մինչև Միջերկրական ծով, մենք շարունակում ենք կարևոր նախաձեռնություններ ձեռնարկել շատ տարածաշրջաններում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Մեր բոլոր գործողությունները զգալիորեն մեծացնում են մեր երկրի միջազգային տեսանելիությունը և ամրապնդում նրա դիրքերը որպես համաշխարհային անվտանգության ճարտարապետության անփոխարինելի անդամ», - ասել է գերատեսչության ղեկավարը։
Ըստ Գյուլերի, Անկարան նաև ինտենսիվ ջանքեր է գործադրում հայրենական պաշտպանական արդյունաբերության մեջ համեմատական գերազանցության հասնելու համար։
Հեշթեգներ.
Յաշար-Գյուլեր
Թուրքիա