Սահակյանը խոսել է Բակո Սահակյանը խոսել է ՀՀ ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովից
  Սահակյանը խոսել է Բակո Սահակյանը խոսել է ՀՀ ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովից
10:37     21 06 2025    
Հունիսի 20-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակված դատավարության ընթացքում ուսումնասիրված փաստաթղթի համաձայն՝ մեղադրյալ Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան մարտերի կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ մեղադրյալը, դատարանում պատասխանելով դատախազի հարցին, հաստատել է այս տեղեկությունը։ Նա ասել է, որ ապրիլյան մարտերից հետո Հայաստանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով։

Դրա նախագահը եղել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը. «Այդ հանձնաժողովի նիստում զինծառայողներն ու քաղաքացիական անձինք պատասխանել են տարբեր հարցերի։ Նրանք ինձ առաջարկ ուղարկեցին, քանի որ չէին կարող ստիպել ինձ մասնակցել դրա նիստին»։

Մեղադրյալը նշել է, որ քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանել է սպառիչ ձևով։


Zinvor.info

Հեշթեգներ. Սահակյան   Դատարան  


Լրահոս