Էրդողանը շեշտել է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը
 Էրդողանը շեշտել է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը
09:36     21 06 2025    
Թուրքիան օգտագործում է բոլոր դիվանագիտական հնարավորությունները Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար։

Ինչպես հաղորդում է CNNTURK-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան աշխատում է ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում կայունություն ապահովելու ուղղությամբ։ Թուրք առաջնորդը նաև ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը ստեղծված իրավիճակում։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավոր հետագա քայլերը։ Բացի այդ, Էրդողանը և Փաշինյանը կարծիքներ են փոխանակել Իսրայելի և Իրանի միջև ռազմական լարվածության վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Թուրքիա  


Լրահոս