Հաջիևը գրառում է հրապարակել դիվանագետների Լաչին այցի մասին
  Հաջիևը գրառում է հրապարակել դիվանագետների Լաչին այցի մասին
09:12     21 06 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը գրառում է հրապարակել X սոցիալական ցանցում՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների Լաչին այցի մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հրապարակման մեջ նշում է.

«Մենք Լաչին այցելեցինք դիվանագիտական կորպուսի հետ միասին։ Վայրէջք կատարեցինք Լաչինի օդանավակայանում, վաղը ծրագիրը կշարունակենք Շուշայում և Աղդամում։ Բաքու կվերադառնանք Աղդամ-Բաքու գնացքով»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս