Բայրամովը և Վոնգը քննարկել են իսրայելա-իրանական հակամարտությունը
 Բայրամովը և Վոնգը քննարկել են իսրայելա-իրանական հակամարտությունը
14:18     20 06 2025    
Հունիսի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Ավստրալիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Փենի Վոնգի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հետևանքով ստեղծված իրավիճակը։

Փենի Վոնգը հայտնել է Ավստրալիայի քաղաքացիներին Իրանից տարհանելու ծրագրերի մասին և շնորհակալություն հայտնել Ադրբեջանին աջակցության համար։

Ջեյհուն Բայրամովը և Փենի Վոնգը նաև կարծիքներ են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, ընդգծել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Վոնգ  


Լրահոս