Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանի Հանրապետության, ինչպես նաև Իրանը լքել ցանկացող այլ երկրների քաղաքացիների կողմից ցամաքային սահմանը հատելու համար համապատասխան թույլտվություններ ստանալու համար։
«Այսօրվա տվյալներով՝ Ադրբեջանի ավելի քան 600 քաղաքացի դիմել է սահմանը հատելու համար, և նրանցից 180-ը արդեն մուտք են գործել Ադրբեջանի տարածք։ Մինչ օրս 77 երկրներից ստացված հարցումները քննարկվում են համապատասխան կարգով, և ստեղծվում են պայմաններ այդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու համար։
Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներ տարբեր մակարդակներով խորը երախտագիտություն են հայտնել Ադրբեջանին աջակցության համար», - ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։