Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնել է՝ Ադրբեջանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Նշվում է, որ կալանավորվածների հետ անցկացվել են անհատական հանդիպումներ, ստեղծվել են պայմաններ նրանց ընտանիքների հետ կապվելու համար, և նրանք ստացել են ծանրոցներ իրենց ընտանիքներից։
«ԿԽՄԿ-ի մանդատի համաձայն, նման այցելությունները ներառում են կալանավորված անձանց նկատմամբ վերաբերմունքի և կալանքի պայմանների գնահատում: Կազմակերպությունը նաև պայմաններ է ստեղծում անհատների և նրանց ընտանիքների միջև կապերի վերականգնման կամ շարունակման համար: ԿԽՄԿ-ի ընթացակարգերի համաձայն, այցելություններին վերաբերող դիտարկումներն ու առաջարկությունները քննարկվում և փոխանցվում են միայն կալանավորող կողմին», - ընդգծվում է հաղորդագրության մեջ: