Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը և Ադրբեջանը աշխատում են Կասպից ծովի ծանծաղացման խնդիրը լուծելու ուղղությամբ
|
|
Կասպից ծովի ծանծաղացման հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և ես անմիջապես արձագանքեցի։ Որովհետև խնդիրը, իհարկե, շատ մեծ է, եթե ոչ գլոբալ բնույթի։
|
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով AZERTAC-ի խորհրդի նախագահ Վուգար Ալիևի հարցին։
«Պետք է ժամանակին համակարգված գործողություններ ձեռնարկել։ Կառավարությանը տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ։ Ես գիտեմ, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը՝ Ադրբեջանի կառավարության հետ համատեղ, աշխատում են այս ուղղությամբ և փնտրում տարբերակներ։ Այստեղ գլխավորը գործել առանց ցնցումների, համառորեն, մշտական հիմունքներով», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է փնտրել Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառները և անել ամեն ինչ՝ անդառնալի գործընթացները կանխելու համար։
Հեշթեգներ.
Պուտին
Ռուսաստան
Ադրբեջան