Բայրամովը և Լավրովը քննարկել են իսրայելա-իրանական հակամարտությունը
 Բայրամովը և Լավրովը քննարկել են իսրայելա-իրանական հակամարտությունը
16:51     18 06 2025    
Հունիսի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են՝ իսրայելա-իրանական հակամարտության հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր։

Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը և համապատասխան գերատեսչություններին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ արվեստի գործիչների տարհանման գործում ցուցաբերած աջակցության համար։

Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել՝ Իսրայելի և Իրանի միջև բախման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ընդգծել են հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը։

Եզրափակելով՝ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Լավրով  


Լրահոս