Ալիևը շնորհավորել է Ֆիլիպինների ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ
 Ալիևը շնորհավորել է Ֆիլիպինների ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ
14:18     12 06 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոսին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոսին և Ֆիլիպինների ժողովրդին այս երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության և համագործակցության ոգով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքերով՝ երկու ժողովուրդների շահերին համապատասխան։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս