Գաֆարովան մասնակցում է ԹուրքԽՎ-ի 14-րդ լիագումար նիստին
 Գաֆարովան մասնակցում է ԹուրքԽՎ-ի 14-րդ լիագումար նիստին
09:12     12 06 2025    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը՝ հունիսի 11-ին աշխատանքային այցով ժամանել է Աստանա՝ մասնակցելու Խորհրդի նիստերին և Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի (ԹուրքԽՎ) 14-րդ լիագումար նիստին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Աստանայի Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդանավակայանում խոսնակ Ս. Գաֆարովային դիմավորել են՝ Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսի փոխնախագահ Ալբերտ Ռաուն, Մաժիլիսի միջազգային հարցերով, անվտանգության և պաշտպանության քարտուղար Այդոս Սարըմը, օրենսդրական և դատա-իրավական բարեփոխումների քարտուղար Մահերրամ Մահերրամովը, Ղազախստանում Ադրբեջանի դեսպան Աղալար Աթամօղլանովը, ԹուրքԽՎ-ի գլխավոր քարտուղար Մեհմեթ Սուրեյա Էրը և այլ պաշտոնատար անձինք։

Այցի շրջանակներում նախատեսվում է՝ Միլլի Մեջլիսի խոսնակ, ԹուրքԽՎ-ի գործող նախագահ Սահիբա Գաֆարովայի ելույթը Խորհրդի նիստերում և լիագումար նիստում, ինչպես նաև մի շարք հանդիպումներ՝ միջոցառմանը մասնակցող խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների և Ղազախստանի պետական պաշտոնատար անձանց հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Գաֆարովա   ԹուրքԽՎ  


Լրահոս