Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, նամակում դժգոհություն է հայտնվում ԵՀԽ գլխավոր քարտուղարի միակողմանի հայտարարությունների կապակցությամբ, որոնք արվել են հայկական կողմի ակնհայտ ազդեցության ներքո։
Փաշազադեն նշել է, որ նման հայտարարությունները վնասում են ԵՀԽ խաղաղապահ կերպարին և արդարացի դիրքորոշմանը, ինչպես նաև խաթարում են միջկրոնական երկխոսության հիմքերը։
ԿՄՎ ղեկավարը հիշեցրել է ԵՀԽ-ի նախկին խաղաղապահ դերը հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին՝ կոչ անելով կազմակերպությանը վերադառնալ արդար և օբյեկտիվ մոտեցման։
«Վստահ եմ, որ եթե դուք՝ որպես ԵՀԽ ղեկավար, ծանոթանայիք միջազգային կազմակերպությունների զեկույցներին և միջազգային դիտորդների հայտարարություններին, ապա ձեր հայտարարությունները կլինեին օբյեկտիվ և արդար, հաճելի Ամենակարող Արարչին։ Մենք մտահոգված ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որը 1993 թվականին կարևոր դեր է խաղացել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործում և հաստատել, որ դրա պատճառները որևէ կրոնական հիմք չունեն, այժմ հանդես է գալիս հայամետ և քրիստոնեական կողմնակալություն դիրքերից։ Հայկական կողմի ակնհայտ ազդեցության տակ արված ձեր հայտարարությունները վնասում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խաղաղապահ հեղինակությանը և արդարացի դիրքորոշմանը։ Սա ստվեր է գցում ԵՀԽ գործունեության վրա միջկրոնական համագործակցության ոլորտում և անդառնալի հարված է հասցնում միջկրոնական երկխոսության գործին», - իր նամակում նշել է շեյխ ուլ-իսլամը։