Վարդանյանի գործով դատավարությունը շարունակվել է տուժողների ցուցմունքներով
  Վարդանյանի գործով դատավարությունը շարունակվել է տուժողների ցուցմունքներով
10:47     11 06 2025    
Հունիսի 10-ին շարունակվել է Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, որը մեղադրվում է՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածներով, ինչպիսիք են խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ռազմական հանցագործությունները, ահաբեկչությունը, ահաբեկչության ֆինանսավորումը, ինչպես նաև այլ ծանր հանցագործությունները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաևի ու Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր՝ Գյունել Սամեդովա) կազմով անցկացված բաց դատական նիստում՝ մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ իր խոսած լեզվով՝ ռուսերենով, ինչպես նաև իր կողմից պաշտպանության համար ընտրված փաստաբան։

Հարցաքննության սկսվելուց առաջ դատավոր Զեյնալ Աղաևը տուժողներին, ովքեր առաջին անգամ էին մասնակցում դատավարությանը, բացատրել է օրենսդրությամբ նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Նիստի սկզբում մեղադրյալ Ռուբեն Վարդանյանը դատարանին ներկայացրել է ևս մեկ միջնորդություն՝ իր ընտանիքի անդամներին տրամադրելու մեղադրական եզրակացության պատճենը և խնդրել է քննարկել նախորդ նիստերում իր կողմից ներկայացված միջնորդությունները։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը պաշտպանել է իր պաշտպանյալի դիրքորոշումը։

Դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ քանի որ դատարան ներկայացված միջնորդություններն արդեն քննարկվել են նախորդ լսումներում և դրանց վերաբերյալ կայացվել են համապատասխան որոշումներ, այս անգամ դրանք քննարկման չեն դրվի։

Այնուհետև դատարանը անցել է խորհրդակցության՝ որոշում կայացնելու համար։ Նիստից հետո կայացված որոշման համաձայն՝ միջնորդությունը չի բավարարվել։

Այնուհետև դատարանում ցուցմունք են տվել տուժողները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուբեն-Վարդանյան  


Լրահոս