Ալի Ասադովը հանդիպել է Շավքաթ Միրզիյոևի հետ
 Ալի Ասադովը հանդիպել է Շավքաթ Միրզիյոևի հետ
09:34     11 06 2025    
Պաշտոնական այցով Ուզբեկստանում գտնվող Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հունիսի 10-ին հանդիպել է՝ այդ երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Ա. Ասադովը Ուզբեկստանի ղեկավարին է փոխանցել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անկեղծ ողջույններն ու բարեմաղթանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ ուզբեկա-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընդլայնման և ամրապնդման արդիական հարցեր, ընդգծվել է դաշնակցային մակարդակին հասնելու կարևորությունը։
.
Գոհունակությամբ նշվել է՝ Տնտեսական կոոպերացիայի տարվա շրջանակներում համատեղ անցկացվող արդյունավետ աշխատանքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալի-Ասադով   Ուզբեկստան  


Լրահոս