Zinvor.info-ն հիշեցնում է, որ 2021 թվականի հունիսի 4-ին, ժամը 11:00-ի սահմաններում, «ԿԱՄԱԶ» մակնիշի ուղևորատար մեքենան, որում գտնվում էին Քելբաջարի շրջանում ծառայողական պարտականություններ կատարելու համար գործուղված ԶԼՄ-ների աշխատակիցներ, Սուսուզլուգ գյուղի ուղղությամբ պայթել է հակատանկային ականի վրա։ Միջադեպի հետևանքով զոհվել են երկու լրագրող և մեկ պետական ծառայող, ևս չորս մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Մահերրամ Ալի օղլու Իբրահիմովը ծնվել է 1982 թվականի ապրիլի 16-ին Հայաստանի Կրասնոսելսկի շրջանի (Չեմբերեկի շրջան, Գյոյչա մահալ) Արդանիշ գյուղում։ 2004 թվականի սեպտեմբերի 1-ից նա աշխատել է որպես Ադրբեջանի պետական լրատվական գործակալության (այժմ՝ AZERTAC) թղթակից, իսկ 2007 թվականի հունվարի 16-ից՝ որպես առաջատար թղթակից։ Երկու երեխաների հայր Մ. Իբրահիմովը հուղարկավորվել է հունիսի 5-ին՝ ծնողների կողքին, Աբշերոնի շրջանի Մուշֆիգաբադ ավանի գերեզմանատանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ Մահերրամ Իբրահիմովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։
Սիրաջ Աբիշ օղլու Աբիշովը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 29-ին Գուբադլի քաղաքում։ 2019 թվականից նա սկսել է աշխատել AzTV-ում։ Ս. Աբիշովը, որը մեկ երեխա ուներ, հուղարկավորվել է Սումգայիթի Շեհիդների ծառուղում։
Նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ Սիրաջ Աբիշովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։
Zinvor.info