Ատոմային էներգիան արդիական է Ադրբեջանի համար
 Ատոմային էներգիան արդիական է Ադրբեջանի համար
11:34     04 06 2025    
Ատոմային էներգիայի օգտագործումը դարձել է Ադրբեջանի համար արդիական հարց։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարարությանն (ԱԻՆ) առընթեր Ատոմային և ճառագայթային գործունեության կարգավորման պետական գործակալության Ատոմային և ճառագայթային անվտանգության փորձաքննության բաժնի ղեկավար Մեթանեթ Գահրամանովան Բաքվում անցկացվող Կասպյան միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված «Տրանսպորտ, տարանցիկ փոխադրում և լոգիստիկա» թեմայով պանելային քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով՝ միջուկային տեխնոլոգիաները կիրառվում են տարբեր ոլորտներում, և երկրի արագ զարգացման ֆոնին դրանց օգտագործման հարցը դառնում է ավելի արդիական. «Ադրբեջանը ՄԱԳԱՏԷ-ի անդամ է, որը տրամադրում է տեխնիկական աջակցություն և առաջ է տանում Atom for Net Zero նախաձեռնությունը։ Նպատակն է արտանետումները զրոյի հասցնել՝ օգտագործելով ատոմային էներգիան ոչ միայն էներգետիկայի, այլև տրանսպորտի և արդյունաբերական ոլորտներում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս