Խազար Իբրահիմը պատմել է Հայաստանի հետ խաղաղության հաստատման գործընթացի մասին
 Խազար Իբրահիմը պատմել է Հայաստանի հետ խաղաղության հաստատման գործընթացի մասին
10:42     04 06 2025    
Ադրբեջանը հուսով է, որ շուտով Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի, սակայն հայկական կողմը պետք է կատարի Բաքվի կողմից առաջ քաշված պայմանները, այսինքն՝ վերացնի տարածաշրջանում կայուն խաղաղության խոչընդոտները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը տեղական Diplomatic Watch պարբերականին տված հարցազրույցում։

«Մենք հուսով ենք, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Սակայն, ինչպես մենք բազմիցս ասել ենք հայկական կողմին, կան մի քանի հիմնարար և շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն համաձայնագրի ստորագրումից առաջ։ Ադրբեջանն ունի շատ իրատեսական դիրքորոշում, որը սատարվում է միջազգային հանրության կողմից։ Կարևոր կետերից մեկն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ կայուն խաղաղություն չենք ունենա, եթե երկրի հիմնական օրենքը հակասի դրան։ Հետևաբար, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը անհրաժեշտ է», - ասել է դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Խազար-Իբրահիմ  


Լրահոս