Քենիայի նախագահն ընդունել է Ջեյհուն Բայրամովին
 Քենիայի նախագահն ընդունել է Ջեյհուն Բայրամովին
09:15     04 06 2025    
Հունիսի 3-ին Քենիայի նախագահ Ուիլյամ Սամոի Ռուտոն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ բարձր մակարդակի փոխայցելությունները, քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական շփումները նպաստում են երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը։ Նշվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդման կարևորությունը, վստահություն է հայտնվել բոլոր ոլորտներում գործընկերության հետագա ընդլայնման հարցում։

Բացի այդ, քննարկվել են համագործակցության հնարավորությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, կրթությունը, մշակույթը և զբոսաշրջությունը։ Ուիլյամ Սամոի Ռուտոն և Ջեյհուն Բայրամովը նշել են, որ լայն ներուժ կա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, թվային տնտեսության, էներգետիկայի և օգտակար հանածոների ոլորտներում կապերի զարգացման համար, ընդգծել են համատեղ գործարար համաժողովների և առևտրային առաքելությունների կազմակերպման կարևորությունը՝ համագործակցության կոնկրետ ոլորտները բացահայտելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Քենիա   Բայրամով  


Լրահոս