Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանի կողմից տեղադրված ականների պայթյունի հետևանքով վիրավորվել կամ զոհվել է 397 մարդ
  Ադրբեջանի ԱԳՆ.  Հայաստանի կողմից տեղադրված ականների պայթյունի հետևանքով վիրավորվել կամ զոհվել է 397 մարդ
09:19     02 06 2025    
2020 թվականից ի վեր Ադրբեջանի տարածքում Հայաստանի կողմից տեղադրված ականների պայթյունի հետևանքով 397 մարդ վիրավորվել կամ զոհվել է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱՀ արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցում զետեղված հրապարակման մեջ։

«Ադրբեջանում երկու օր անընդմեջ տեղի ունեցած ականային միջադեպերի հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ։ Բնակավայրերի և գերեզմանատների ականապատումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և խոչընդոտում է բնակչության իրենց տներ վերադարձին», - ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Հայաստան  


Լրահոս