Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպման ժամանակ գոհունակությամբ նշվել են Իլհամ Ալիևի հանդիպումները՝ Միխայել Հարմսի, ինչպես նաև գերմանական գործարար շրջանակների և ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ընդգծվել է Գերմանիայի նախագահի Ադրբեջան այցի դերը երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական կապերի ընդլայնման գործում։ Կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Գերմանիայի միջև համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական:
Զրույցի ընթացքում հույս է հայտնվել, որ Միխայել Հարմսի այցը մեր երկիր արդյունավետ կլինի և լավ հնարավորություններ կստեղծի տնտեսական համագործակցության հարցերի քննարկման համար։
Հյուրը նշել է, որ այսօր կստորագրվի AZPROMO-ի հետ փոխադարձ տնտեսական նախագծերի ճանապարհային քարտեզ և ընդգծել է Ադրբեջանի նախագահի քաղաքական աջակցությունը այս հարցում։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում բարենպաստ ներդրումային միջավայրին, ինչի հետ կապված, գերմանացի ձեռնարկատերերը ներդրումներ են կատարում մեր երկրում։ Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ տնտեսական կապերի հեռանկարների շուրջ։