Էրդողան. Մենք մեծ հետաքրքրությամբ հետևում ենք Բաքվի և Երևանի խաղաղության ուղղությամբ առաջընթացին
  Էրդողան.  Մենք մեծ հետաքրքրությամբ հետևում ենք Բաքվի և Երևանի խաղաղության ուղղությամբ առաջընթացին
09:40     30 05 2025    
Թուրքիան ուշադիր հետևում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին և ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որի խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը։

«Մենք մեծ հետաքրքրությամբ հետևում ենք իրավիճակի զարգացմանն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացին։ Թուրքիան նույնպես անհրաժեշտ ներդրում է կատարում և պատրաստ է շարունակել այս աշխատանքը։ Խաղաղ կարգավորումը օգտակար կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև մեր երկրի համար», - ասել է Թուրքիայի առաջնորդը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս