Էրդողան. Զանգեզուրի միջանցքի բացումը կամրապնդի Հարավային Կովկասի էներգետիկ ենթակառուցվածքները
  Էրդողան.  Զանգեզուրի միջանցքի բացումը կամրապնդի Հարավային Կովկասի էներգետիկ ենթակառուցվածքները
17:17     29 05 2025    
Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի համար ոչ միայն Նախչըվանի հետ ցամաքային կապ ունենալու հնարավորություն է, այլև Թուրքիայի միջոցով թյուրքական աշխարհին ինտեգրվելու նոր գիծ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքի կարճ ժամանակում բացումը կհզորացնի նաև Հարավային Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները. «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանը և զարգացմանը»։

Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիան վճռականորեն աջակցում է Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման ու զարգացման ջանքերին:

«Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը: Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ պայմանավորվածությունը նույնպես կարևոր զարգացում է կայունության ճանապարհին, և մենք ցանկանում ենք, որ այս գործընթացն ավարտվի որքան հնարավոր է շուտ», - ընդգծել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Զանգեզուր  


Լրահոս