Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, գոհունակություն հայտնելով Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր կատարած այցի կապակցությամբ, Մուհամմադ Շահբազ Շարիֆն ասել է, որ այս այցը Պակիստանի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» դիրքորոշման ևս մեկ հաստատումն է։
Հյուրը շնորհավորել է մեր պետության ղեկավարին Ադրբեջանի առաջիկա Անկախության օրվա կապակցությամբ: Ընդգծելով, որ Լաչինում և հարակից տարածքներում նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ կարճ ժամանակահատվածում իրականացված վերականգնման և շինարարական աշխատանքները մեծ տպավորություն են թողնում, Պակիստանի վարչապետը ջերմորեն շնորհավորել է մեր պետության ղեկավարին և Ադրբեջանի ժողովրդին այդ կապակցությամբ։ Խոսելով այս վայրերի բնության գեղեցկության մասին՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ ապագայում դրանք կդառնան հոյակապ և գրավիչ զբոսաշրջային վայրերից մեկը։
Հիշեցնելով, որ այդ տարածքները 30 տարի գտնվել են օկուպացիայի տակ, մեր պետության ղեկավարը ընդգծել է, որ Լաչինը Ադրբեջանի առաջին շրջաններից մեկն էր, որը օկուպացվել է 1992 թվականին: Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ օկուպացիայի ժամանակ Լաչինը ավերվել է հայերի կողմից, և նրա բնակիչները, ինչպես մյուս օկուպացված տարածքների խաղաղ բնակչությունը, ենթարկվել են էթնիկ զտումների: Պետության ղեկավարը նշել է, որ Լաչինում ներկայումս տարվում են վերականգնման և շինարարական աշխատանքներ։