Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լաչինի շրջանի Բեյլիկ գյուղ տեղափոխված բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Երեսնամյա հայկական օկուպացիայի ավարտից հետո բոլոր շրջաններում անմիջապես սկսվեցին շինարարական և վերականգնողական աշխատանքներ, սկսվեցին վերակառուցվել հայկական վանդալիզմի ենթարկված գյուղերը։ Հայերը հողին էին հավասարեցրել նաև Բեյլիկ գյուղը։ Այժմ ստեղծվել է հրաշալի բնակավայր։ Ձեր գյուղի կողքին, մոտակայքում, նախկինում կար Սուս անունով մի գյուղ, իսկ մյուս կողմում՝ Զաբուխը, Լաչին քաղաքը։ Այժմ Լաչինի շրջանում արդեն վերականգնվել է չորս բնակավայր։ Բայց ընդհանուր առմամբ, մեր վերականգնված քաղաքների և գյուղերի թիվը հասել է տասնհինգի։ Մենք այս ամենը արել ենք կարճ ժամանակահատվածում, և աշխատանքները շարունակվում են։ Ազատագրված բոլոր տարածքներում լայնածավալ աշխատանքներ են տարվում՝ որպեսզի մեր քաղաքացիները որքան հնարավոր է շուտ վերադառնան իրենց հողեր», - ընդգծել է պետության ղեկավարը։