Ադրբեջանական բանակում ընտրվել է «Լավագույն դիպուկահար»
 Ադրբեջանական բանակում ընտրվել է «Լավագույն դիպուկահար»
10:31     27 05 2025    
Գլխավոր շտաբի պետի կողմից հաստատված մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում «Լավագույն դիպուկահար» կոչման համար մրցույթներ են անցկացվել:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Մրցույթը, որը կազմակերպվել էր նշանառության հմտություններ ունեցող ռազմական դիպուկահարներին բացահայտելու համար, անցկացվել է հատուկ մարզական հրապարակում։

Զինծառայողների ապահովումը ստուգելուց հետո, նրանք զբաղեցրել են նախապես պատրաստված կրակային դիրքեր և կատարել են նորմատիվները։

Մրցույթում, որը բաղկացած էր 6 փուլից, զինծառայողները ցուցադրել են իրենց հմտությունները այնպիսի վարժություններում, ինչպիսիք են՝ «Որակավորման հրաձգություններ», «Դիպուկահարը պաշտպանության ժամանակ», «Դիպուկահարը հարձակման ժամանակ» և այլ վարժություններ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս