Եպիսկոպոս Ֆեկետե. ինձ համար դժվար էր տեսնել Աղդամի ավերաման հետևանքները
  Եպիսկոպոս Ֆեկետե.  ինձ համար դժվար էր տեսնել Աղդամի ավերաման հետևանքները
16:03     26 05 2025    
Իսլամաֆոբիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է երկխոսություն տարբեր խմբերի միջև։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի կաթոլիկ եկեղեցու առաքելական թեմի եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն Բաքվում անցկացվող «Իսլամաֆոբիա. կողմնակալության բացահայտում և խարանների ոչնչացում» թեմայով միջազգային գիտաժողովում:

«Սա արդեն երրորդ միջազգային համաժողովն է, որը նվիրված է իսլամաֆոբիայի դեմ պայքարին։ Այն համախմբում է գիտնականների, կրոնական առաջնորդների, քաղաքական գործիչների, տնտեսագետների։ Իմ կարծիքով, այստեղ գլխավորը երկխոսության կարևորության շեշտադրումն է։ Որովհետև եթե բոլորը փակվեն իրենց խմբում՝ «ես մուսուլման եմ և չեմ ուզում որևէ ընդհանուր բան ունենալ քրիստոնյաների կամ հրեաների հետ» կամ հակառակը՝ «ես հրեա եմ և չեմ ուզում շփվել մուսուլմանների հետ», սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Այս փակ մտածողությունը ոչ մեկին չի օգնի», - ասել է նա։

Ֆեկետեն նաև ասել է, որ այցելել է Աղդամ և նշել, որ իր համար դժվար էր տեսնել ավերման հետևանքները։

«Երբ մարդը, ատելությունից մղված կամ աֆեկտի մեջ գտնվելով, ոչնչացնում է այն ամենը, ինչ թանկ է ուրիշների համար, դա վկայում է կամ կրթության պակասի, կամ մարդկային հարաբերությունների կորստի մասին», - նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ  


Լրահոս