Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում կայացած «Իսլամաֆոբիա. կողմնակալության բացահայտում և խարանների ոչնչացում» միջազգային գիտաժողովում հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևը։
Նրա խոսքով՝ իսլամաֆոբիան և ռասիզմը փոխկապակցված են։ «Օրինակ՝ Շվեյցարիայում սպիտակամորթ մուսուլման բնակչության 11%-ը տառապում է իսլամաֆոբիայից։ Իսլամաֆոբիան ավելի ու ավելի է տարածվում աշխարհի տարբեր երկրներում, և դրա ճյուղերից մեկը հանգեցնում է ռասիզմի՝ հրահրելով թշնամանք մարդկանց միջև։ Հետևաբար, մուսուլմանները, քրիստոնյաները և հրեաները պետք է միասնական լինեն և միասին պայքարեն», - նշել է Գյանջալիևը։
Պատգամավորն ընդգծել է, որ այս երևույթի դեմ պայքարի գործընթացում, նախևառաջ, պետք է սկսել ինքդ քեզնից։ «Մենք պետք է կրթվենք, քարոզենք պաշտամունքի և իսլամի գեղեցկությունը, դրա դրական կողմերը», - ասել է նա։