Ի.Ալիևը ուղերձ է հղել իսլամաֆոբիայի դեմ միջազգային համաժողովի մասնակիցներին
 Ի.Ալիևը ուղերձ է հղել իսլամաֆոբիայի դեմ միջազգային համաժողովի մասնակիցներին
12:28     26 05 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Բաքվում անցկացվող՝ «Իսլամաֆոբիա. նախապաշարմունքների բացահայտում և խարանների ոչնչացում» թեմայով միջազգային գիտական համաժողովի մասնակիցներին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, ուղերձը ընթերցել է՝ նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Համաժողովին մասնակցում են միջազգային կազմակերպությունների փորձագետներ, կրոնական գործիչներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գիտնականներ մոտ 40 երկրներից։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «Իսլամաֆոբիայի գլոբալ միտումները. մարտահրավերներ և պատասխաններ», «Մահմեդականների նկատմամբ ատելությունը քաղաքականության մեջ. իրավական շրջանակներ և դատապաշտպանության ռազմավարություններ», «Իսլամաֆոբիան տարբեր համատեքստերում. տարածաշրջանային հեռանկարներ», «Իսլամաֆոբիան լրատվամիջոցներում և թվային հարթակներում. ինչպես կարող են արհեստական բանականության համակարգերը տարածել և ամրապնդել կողմնակալությունը», «Իսլամական մշակութային ժառանգության պահպանումը փոփոխվող աշխարհում», «Երիտասարդության ներառման կոչը. պայքար կողմնակալության և մոլորության դեմ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Իսլամաֆոբիա  


Լրահոս