Ռաֆիև. Ադրբեջանը բարձր է գնահատում աֆրիկյան երկրների հետ գործընկերությունը
  Ռաֆիև.  Ադրբեջանը բարձր է գնահատում աֆրիկյան երկրների հետ գործընկերությունը
11:13     26 05 2025    
Ադրբեջանը բարձր է գնահատում աֆրիկյան երկրների հետ գործընկերությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Աֆրիկայի օրվա կապակցությամբ X սոցիալական ցանցում գրել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Յալչըն Ռաֆիևը։

«Աֆրիկան մարդկության օրրանն է, մայրցամաք՝ հարուստ ժառանգությամբ և բազմազանության մեջ միասնությամբ, մայրցամաք, որը հսկայական ներդրում է ունեցել քաղաքակրթության զարգացման գործում»:

Աֆրիկայի այս օրը մենք մայրցամաքի ժողովուրդներին մաղթում ենք կայուն և խաղաղ ապագա՝ հիմնված զարգացման և բարգավաճման վրա։ «Ադրբեջանը բարձր է գնահատում աֆրիկյան երկրների հետ գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները», - նշել է փոխարտգործնախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս