Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է Համայնքի հայտարարության մեջ։
«Ադրբեջանցիների նկատմամբ ազգային ատելություն հրահրող և բացասական դիրքորոշում ցուցաբերող իր հայտարարությամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցին կրկին ապացուցեց, որ քաղաքականացված կազմակերպություն է, հեռու մարդասիրական արժեքներից, և նրա իրական նպատակը ժողովուրդների միջև անհամաձայնության խորացումն է»։
«Խորապես մտահոգիչ է, որ Հայ Առաքելական Եկեղեցին, ազգերի միջև ներդաշնակությունը, միջկրոնական երկխոսությունը և խաղաղությունը խթանելու փոխարեն, հրահրում է ատելություն, դեմ է հանդես գալիս արևմտյան ադրբեջանցիների վերադարձին և նրանց կրոնի ազատությանը, նրանց կրոնական և մշակութային ժառանգության վերականգնմանը», - ընդգծվում է հայտարարության մեջ։
ԱԱՀ-ն կոչ է անում համաշխարհային հանրությանը՝ դատապարտել Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքականացված քայլերը, որոնք հիմնված են ազգային խտրականության վրա։