Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի հետ
  Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի հետ
09:14     23 05 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական - Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Եվրոպական Արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելի հետ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, ԵՄ ներկայացուցիչը համապատասխան գրառումը զետեղել է X սոցիալական ցանցում։

«Մենք քննարկեցինք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, Եվրամիության աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումները։ ԵՄ-ն շարունակում է հանձնառու լինել տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը», - նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵՄ  


Լրահոս